Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

Մեծարման ու պատգամահղման միջոցառում Մարտակերտում

Մեծարման ու պատգամահղման միջոցառում Մարտակերտում

 ԼՂՀ առողջապահության նախարարության հովանվորությամբ համակարգի ճյուղային արհմիությունների և «Ваши врачи» թիմի հետ համատեղ Մարտակերտում տեղի է ունեցել շրջանի բուժաշխատողների մեծարման հանդիսավոր արարողություն:


Հանդիպմանը ներկա են եղել Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, վաստակաշատ բժիշկներ՝ ծննդով Մարտակերտից, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ և շրջանի բուժհաստատությունների աշխատողները:

 

Միջոցառումը բացել է «Ваши врачи»  թիմի ղեկավար, Հանրապետական բժշկական կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Լևոն Հայրապետյանը: Ցուցադրվել է տեսաֆիլմ Մարտակերտի շրջանային հիվանդանոցի անցած ուղու մասին:

 

Առանձնահատուկ ընդգծվել է ղարաբաղյան պատերազմի տարիներին վիրավոր ազատամարտիկների կյանքը փրկելու, հարյուրավորների վերստին մարտական շարք վերադարձնելու գործում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սերգեյ Օհանյանի և ամբողջ բուժանձնակազմի դրսևորած սխրանքը:

 

Ներկայացվել է նաև հետպատերազմյան շրջանում հիվանդանոցի շենքի արմատական վերակառուցման և նորագույն սարքավորումներով հագեցման պատմությունը:

 

Հանդիսությանը Մարտակերտի շրջանի բուժաշխատողներին մեծարման ու շնորհակալական խոսք է հղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Զոյա Լազարյանն ու նախարարի տեղակալ Կարեն Ղուկասյանը: Մի խումբ բուժաշխատողների հանձնվել են նախարարի կողմից տրված շնորհակալագրեր: Շրջանի մի շարք բուժաշախատողներ էլ շնորհակալագրեր ու նվերներ են ստացել ճյուղային արհմիությունից:

 

 «Ваши врачи»  թիմը իր դերասանական վարպետությամբ ու բարձրակարգ հումորով ներկայացրել են տարբեր ոճով հումորային ծրագրեր, դահլիճում ստեղծել տոնական տրամադրություն:

 

Ելույթներ են ունեցել վարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, բժիշկներ` Էդուարդ Ղուկասյանը, Աիդա Հարությունյանը: Բոլորի խոսքում շեշտվել է այն միտքը, որ ամե՛ն ինչ պետք է անել Արցախի հյուսիսային դարպասի» առաջընթացի ապահովման, ազգաբնակչության առողջության պահպանման համար:

 

Էդուարդ Ղուկասյանի «Սիրեցե՛ք ձեր հիվանդներին» պատգամն ուղղված երիտասարդ բուժաշխատողներին դահլիճն արձագանքեց ծափողջույններով:

 

Միջոցառմանը յուրահատուկ երանգ են հաղորդել Ստեփանակերտի մանկապատանեական ստեղծագործական կենտրոնի սաների երգն ու պարը:

 

Նմանատիպ միջոցառումներ կկազմակերպվեն հանրապետության մյուս շրջաններում:

Սկզբնաղբյուր. moh.nkr.am
Լուսանկարը. moh.nkr.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ